ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ հիմնական դպրոցի այն սովորողները, որոնք դիմել են մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություն ընդունվելու համար և միաժամանակ հայտագրվել են ավագ դպրոցում, քոլեջ ընդունվելու պարագայում պետք է չեղարկեն ավագ դպրոցում հայտագրումը:
Եթե նշյալ սովորողները չեն ընդունվել քոլեջ, ապա նրանք պետք է չեղարկեն ՄԿՈԻ հաստատության հայտագրումը և ավագ դպրոցի ընդունելության համար ներկայացնեն դիմում՝ կցելով հիմնական կրթության վկայականը:
Դիմումի ներկայացման մանրամասները՝ տեսանյութում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


