ԳլխավորԼուր

Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի հաղթող

Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Էմինը մրցաշարում ոչ մի պարտություն չկրելով՝ 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր։

Ռումինիայում անցկացված մրցաշարին մասնակցում էին 15 երկրների 305 շախմատիստներ:

Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 7.5 միավորով զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews