Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի (2:2) ավարտեց հանդիպումն օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի հավաքականի հետ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Նշենք, որ այս խաղափուլում Հայաստանի դեմ պայքարին չի մասնակցել Լևոն Արոնյանը։
Ռոբերտ Հովհաննիսյանը (վարկանիշ՝ 2642) սև խաղաքարերով առավելության հասավ Ուեսլի Սոյի (վարկանիշ՝ 2774) նկատմամբ։
Հայկ Մարտիրոսյանը (վարկանիշ՝ 2664) ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի (վարկանիշ՝ 2789) հետ, իսկ Շանթ Սարգսյանը (վարկանիշ՝ 2630)՝ Հանս Մոկե Նիմանի (վարկանիշ՝ 2725) հետ։
7 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 14 հնարավորից ունի 12 թիմային միավոր։
Հիշեցնենք, որ շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան անցկացվում է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 16-27-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



