ԳլխավորԼուր

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։

Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն)։

Հայաստանի կանանց հավաքականը 3։1 հաշվով հաղթել է տանտերերին՝ ուզբեկներին, ու 22 հնարավորից վաստակել է 17 թիմային միավոր (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի էր ավարտել հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ, իսկ տղամարդկանց հավաքականը 0.5:3.5 հաշվով պարտվել էր մրցաշարային աղյուսակը գլխավորող Ուզբեկստանի հավաքականին:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews