Ֆրանսիայում ավելի քան 160 մարդ է ձերբակալվել ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաների ընթացքում, որոնք դժգոհ են ուսման պայմաններից, հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը:
Փարիզի շրջանի ավագ դպրոցի աշակերտներն արդեն մեկ շաբաթ է՝ ակցիաներ են կազմակերպում իրենց դպրոցների մոտ՝ բողոքելով գերծանրաբեռնված ժամանակացույցից, ուսուցիչների պակասից և կրթության ոլորտում այլ խնդիրներից: Երբեմն ցույցերն ուղեկցվում են անկարգություններով, հրկիզումներով և իրավապահների հետ բախումներով։
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել գրեթե 180 ուսումնական հաստատություններում, որոնց մեծ մասը գտնվում է Փարիզի շրջանում: Ակցաիներ են անցկացվել նաև մի շարք խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Լիլը, Լիոնը, Գրենոբլը և Նիսը:
Ընդհանուր առմամբ աշակերտներն արգելափակել են 27 հաստատություն եւ փորձել են փակել եւս 50 դպրոցների մուտքը, ինչը պահանջել է իրավապահների միջամտություն: Մյուս հաստատությունների մոտ արձանագրվել են տարբեր միջադեպեր, այդ թվում՝ վնաս հասցնելու և ոստիկանների վրա հարձակվելու դեպքեր։
ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ տուժել է 12 իրավապահ, 8 ուսուցիչ, այդ թվում՝ 3 տնօրեն և 12 աշակերտ:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews





