Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Նարե Իսախանյանը դարձել է փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Նարեն 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը»,– ասված է հաղորդագրությունում։ Նարե Իսախանյանի մարզիչը Սարգիս Մանուկյանն է։
ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանն էլ դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների բրոնզե մեդալակիր:
Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 3-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
Ավելի վաղ Եվրոպայի Մ18 պատանիների առաջնության չեմպիոն էր դարձել Վահե Սուքիասյանը։
Նշենք, որ 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունն անցկացվել է Հունաստանի Կրետե կղզում նոյեմբերի 3-ից 12-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



