ԳլխավորԼուրՇոուբիզնես

Հայտնի է «Միսս Տիեզերք-2026»-ի անունը

«Միսս Տիեզերք-2026» գեղեցկության մրցույթի հաղթող Ջենիֆեր Բարետոն

27-ամյա մոդել Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից հաղթել է «Միսս Տիեզերք-2026» մրցույթում. նա ամուսնացած է և դաստիարակում է 7-ամյա դստերը՝ Պենելոպային:

«Միսս Տիեզերք 2026» 75-րդ մրցույթին մասնակցել են 116 գեղեցկուհիներ աշխարհի տարբեր երկրներից:

Կիսաեզրափակիչ է անցել 40 աղջիկ։ Լավագույն հնգյակում տեղ են գտել Ֆիլիպինների, Վենեսուելայի, Դոմինիկյան Հանրապետության և Նոր Զելանդիայի ներկայացուցիչները:

Ջենիֆեր Բարետոն դարձել է կղզի-պետության վեցերորդ ներկայացուցիչը, որը նվաճել է այդ տիտղոսը, և առաջինը 20 տարվա ընթացքում:

Որոշելով մասնակցել գեղեցկության մրցույթին ՝ աղջիկը կտրուկ փոխել է իր կյանքը․ նա նիհարել է 32 կիլոգրամով։ Անցյալ տարվա հաղթող, մեքսիկացի մոդել Ֆաթիմա Բոշը նրան հանձնեց «Հավերժական ժառանգության փայլը» թագը, որը ստեղծվել է մրցույթի 75-ամյակի կապակցությամբ:

Նոր «Միսս Տիեզերք»-ն ունի հոգեբանության բակալավրի աստիճան, իսկ երկրորդ կրթությամբ սոցիալական աշխատող է: Այժմ նա աշխատում է մի քանի բարեգործական կազմակերպություններում և իր երկրում զինծառայողների ընտանիքներում կենցաղային, սոցիալական խնդիրների կանխարգելման հայտնի մասնագետ է:

«Միսս Տիեզերք» մրցույթի առաջին փոխ-միսս է ճանաչվել Կլարա Վեգասը (Վենեսուելա), իսկ երկրորդը՝ Բեա Միլանը (Ֆիլիպիններ):

Պուերտո Ռիկոյում անցկացված  «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության 75-րդ միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Միսս Տիեզերք Հայաստան 2026»-ի հաղթող Արենա Զեյնալյանը: