ԳլխավորԼուր

ԵՊԲՀ-ի հաջողությունները ուսանողական 24-րդ խաղերում

Հայաստանի ուսանողական մարզական 24-րդ խաղերին հերացիականները մասնակցել են շախմատի և ֆուտբոլի մրցումներին՝ լավագույն արդյունքներ ապահովելով, տեղեկանում ենք ԵՊԲՀ-ի կայքից:

Ֆուտբոլի թիմում ընդգրկված թե՛ հայ, թե՛ օտարերկրացի ուսանողները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թիմի հետ մրցման ժամանակ հաղթել են 5-1 հաշվով, Շիրակի պետական համալսարանի թիմի հետ՝ 6-1 հաշվով, իսկ Երևանի պետական համալսարանի թիմի հետ 5-0 հաշվով:

Շախմատի տղամարդկանց թիմային մրցումներին բժշկական Մայր բուհը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ անհատական մրցումների ժամանակ ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արփինե Գրիգորյանը արագ շախմատում զբաղեցրել է 3-րդ, իսկ բլից մրցաշարում՝ 1-ին հորիզոնականը, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հակոբ Հակոբյանը բլից մրցաշարում զբաղեցրել է 1-ին տեղը: