ԳլխավորԼուր

Բռնությունները կարող են դադարեցվել միայն բռնի ուժով. Թրամփ

Դեմոկրատների ղեկավարության տակ գտնվող ԱՄՆ քաղաքներում բռնությունները կարող են դադարեցվել միայն բռնի ուժով: Այսպիսի կարծիք է  հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` խոսելով երկրում, մասնավորապես՝ Պորտլենդում, տեղի ունեցող անկարգությունների մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ ղեկավարը հերթական անգամ քննադատել է Պորտլենդի քաղաքապետ Թեդ Ուիլերին` նրան անվանելով «խելագար, ձախ արմատական, ոչինչ չանող դեմոկրատ, ով հետեւում է իր քաղաքի զանգվածային վախճանին ու ավերմանը»: ԱՄՆ նախագահը պնդում է, որ քաղաք ազգային գվարդիա մտցվի, սակայն տեղ իշխանությունները դեմ են դրան:

Զանգվածային բողոքի ցույցերն ու անկարգություններն ԱՄՆ մի շարք քաղաքներում բռնկվել էին մայիսի վերջին` Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում աֆրոամերիկացի Զորջ Ֆլոյդի մահից հետո:

Ամենախոշոր ակցիաներն անցկացվել են Պորտլենդում, իսկ շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում մեկ մարդ է զոհվել: Անցած գիշեր բախումներ են եղել Black Lives Matter շարժման եւ Թրամփի կողմնակիցների միջեւ: Կան ձերբակալվածներ:

 

Comment here