Ամուլսար տանող ճանապարհին ոստիկանների և քաղաքացիների միջև բախումից հետո ոստիկանները մասսայաբար սկսեցին բերման ենթարկել ավտոերթով այնտեղ հասած բնապահպան ակտիվիստներին եւ քաղաքացիներին։
Ավտոերթն իրականացվում է ընդդեմ հանքի շահագործման, մասնակիցները հասել են երկրորդ հենակետին, որտեղ բազմաթիվ ոստիկաններ կան: Վերջիններս թույլ չեն տալիս ավտոերթի մասնակիցներին շարժվել առաջ:
Ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս երթի մասնակիցներին անցնել պահնորդական ծառայության աշխատակիցների մոտ:
Ոստիկանությունը բարձրախոսով հորդորում է դադարեցնել հավաքը, պահպանել սոցիալական հեռավորություն։
Տեղում է նաեւ Վայոց Ձորի ոստիկանապետը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։