ԳլխավորԼուր

Անհապաղ զինադադարի անհրաժեշտություն կա․ Տոյվո Կլաարը՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի մասին

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական ագրեսիային։

«Ադրբեջանցիների՝ այսօր ականների պայթյուններից ողբերգական մահվան հաղորդումներ կան։ Սակայն շարունակվող ռազմական գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը։ Անհապաղ զինադադարի հրատապ անհրաժեշտություն կա,  որը թույլ կտա իրական երկխոսություն Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև՝ որպես խաղաղ գոյակցության հասնելու միակ միջոց»,- գրել է Կլաարը X-ի իր էջում։ Հավելենք, որ այսօր պաշտոնական Բաքուն հայտարարել է Արցախի դեմ ագրեսիայի հերթական գործողություն մեկնարկելու մասին։