Հայաստանյան 11 բուհ 2025 թ. առաջին 1000 խոշոր հարկատուների ցուցակում են: Usanogh.am-ը ներկայացնում է ամենախոշոր հարկատու բուհերի ցանկը ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների:
Առաջատարը կրկին Երևանի պետական համալսարանն է. այն 2025-ին պետությանը վճարել է 3 միլիարդ 280 մլն 323 հազար դրամ՝ հայտնվելով խոշոր հարկատուների ցանկի 116-րդ հորիզոնականում (2024-ին՝ 2 միլիարդ 842 մլն 977 հազար)։
Երկրորդ հորիզոնականում Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է՝ 3 միլիարդ 141 մլն 264 հազար դրամով զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի 121-րդ հորիզոնականը (2024-ին՝ 2 միլիարդ 803 մլն 893 հազար)։
Եռյակը եզրափակում է Հայաստանի Ամերիկյան համալսարանը. այն պետությանը վճարել է 1 միլիարդ 764 միլիոն 188 հազար դրամ հարկ (2024-ին՝ 1 միլիարդ 556 միլիոն 218 հազար) ու հայտնվել 231-րդ հորիզոնականում:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վճարել է 1 միլիարդ 321 մլն 303 հազար (2024-ին՝ 1 միլիարդ 33 մլն 129 հազար դրամ), Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը՝ 998 միլիոն 5 հազար (2024-ին՝ 916 միլիոն 292 հազար), իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 970 միլիոն 864 հազար դրամ (2024-ին՝ 993 միլիոն 836 հազար դրամ):
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 2025 թվականին վճարել է 705 միլիոն 262 հազար (2024-ին՝ 646 մլն 238 հազար), Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ 662 միլիոն 730 հազար (2024-ին՝ 749 մլն 197 հազար), Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ 584 միլիոն 230 հազար (2024-ին՝ 437 մլն 965 հազար)։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը անցած տարի հարկ է վճարել 535 միլիոն 917 հազար (2024-ին՝ 539 մլն 157 հազար), «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը՝ 399 մլն 151 հազար դրամ (2024-ին՝ 355 մլն 413 հազար)։
Երևանի «Հայբուսակ» համալսարանը, որը 2024-ին վճարել էր 414 մլն 931 հազար դրամ, 2025-ին դուրս է մնացել առաջին 1000 խոշոր հարկատուների ցուցակից։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



