ԳլխավորԼուր

Բրիտանիայի միապետ Չարլզ III–ը պաշտոնապես թագադրվեց. ՏԵՍԱՆՅՈւԹ

Չարլզ 3-րդ թագավոր

Բրիտանիայի միապետ Չարլզ III–ը պաշտոնապես թագադրվեց Վեսթմինսթերյան աբբայությունում։

Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին Չարլզ III–ի գլխին դրեց սուրբ Էդուարդի թագը, որից հետո Լոնդոնում համազարկ տրվեց։

Բրիտանիայի միապետ Չարլզ III–ը

Թագադրումից առաջ միապետին հանձնեցին թագավորական մի շարք իրեր, այդ թվում` աշխարհագունդը, խաչով գայիսոնը, աղավնիով գայիսոնը և գերիշխանի մատանին։

Հիշեցնենք, որ 2022 թ. սեպտեմբերի 8-ին՝ 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդը։ Գահն անցել էր նրա 73-ամյա որդուն՝ Չարլզին։