ԳլխավորԼուր

Չինական ավիատիեզերական սարքը վայրէջք է կատարել Մարսի վրա

Չինական «Տյանվեն» անօդաչու ավիատիեզերական սարքը մայիսի 15-ին բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա: Չինաստանը դարձավ երկրորդ երկիրը՝ Միացյալ Նահանգներից հետո, որը վայրէջք կատարեց Կարմիր մոլորակի վրա:

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այս առնչությամբ շնորհավորական ուղերձ է հղել բոլորին, ովքեր ներգրավված են եղել առաքելության մեջ:

Սարքը Մարսի վրա ուսումնասիրելու է մոլորակի մթնոլորտն ու մակերևույթը, փորձելու է գտնել ջրի կամ սառույցի հետքեր:

Ավիատիեզերական սարքն արձակվել էր 2020 թ. հուլիսի 23-ին Հայնան կղզում գտնվող Վենչան տիեզերակայանից։

Comment here