ԳլխավորԼուր

Այսօր բուհերի՝ հեռակա ուսուցման ընդունելության համար դիմորդները «Օտար լեզուներ» կհանձնեն

Դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունից առաջ

Այսօր բուհերի՝ հեռակա ուսուցման ընդունելության քննությունների 3-րդ՝  «Օտար լեզուներ» առարկայի քննության օր է, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը: Հանրապետությունում գործելու է 15 քննական կենտրոն, նրանցից մեկը քրեակատարողական հիմնարկում է: 10 կենտրոն մարզերում է, 5-ը՝ մայրաքաղաքում՝ թ.թ.135, 155, 20 հիմնական, թ.թ. 189, 190 ավագ դպրոցներում:

Ընդհանուր առմամբ քննությանը մասնակցելու է 991 դիմորդ, Երևանում՝ 508-ը (496-ը՝ անգլերեն, 6-ը՝ գերմաներեն, 4-ը՝ ֆրանսերեն, 1-ական՝ իտալերեն և իսպաներեն): Մարզերում 483-ից 475-ն անգլերեն է հանձնելու, 6-ը՝ գերմաներեն, 2-ը՝ ֆրանսերեն: Իտալեն և իսպաներեն մարզերում ոչ ոք չի հայտագրել: Պարսկերեն հանձնելու ցանկություն չեն հայտնել ո՛չ մարզերում և ո՛չ է մայրաքաղաքում:

Քննության մեկնարկը 10.00-ին է, տևողությունն օտար լեզուների դեպքում՝ 2,5 ժամ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews