ԳլխավորԼուր

ՀՊՏՀ ռեկտորը ապաքինման փուլում է

ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը երեկ ավտովթարի է ենթարկվել, այժմ ապաքինման փուլում է։

Այս մասին Usanogh.am-ին հայտնեցին ՀՊՏՀ մարկետինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի վաղ Shamshyan.comը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում. «Honda»-ն վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Գրիգորյանը, իսկ «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 26-ամյա Ալիկ Մկրտչյանը:

Վթարի հետևանքով Ա. Գրիգորյանը, ում առաջինը օգնության է հասել «Mercedes»-ի վարորդը և քաղաքացիները, տեղափոխվել է հիվանդանոց: