ԳլխավորԼուր

Փետրվարի 1–ից «Մալաթիա» տոնավաճառը չի գործի

«Մալաթիա» տոնավաճառ

Վաղը` փետրվարի 1–ին, «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի։ Եթե խոչընդոտներ լինեն, ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը կդիմի գործընկեր ուժային կառույցների օժանդակությանը` գործընթացն ապահովելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։

ՔՀՏԱ տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Տոնավաճառում այժմ շուրջ 550 տաղավար կա։

«Հունվարի 18–ին տնտեսվարողին տեղեկացրել ենք այս մասին, որ փետրվարի 1–ից տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի և տվել ենք ժամանակ, որպեսզի տոնավաճառում առկա ապրանքի տեղափոխման հարցերով զբաղեն»,–ասել է Զոհրաբյանը։