ԳլխավորԼուր

Ահազանգ «Մեգամոլ»-ի տարածքում պայթուցիկ սարքի վերաբերյալ

Ապրիլի 8-ին, ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ:

Ավելի վաղ ահազանգեր էին ստացվել «Մետրոնոմ» ու «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոններում պայթուցիկ սարքերի վերաբերյալ։

***

Ժ. 20.36. Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: