Կարիբյան ծովի արևելքում գտնվող Բարբադոս կղզին պաշտոնապես հրաժարվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի գերիշխանությունից՝ դառնալով աշխարհի ամենաերիտասարդ հանրապետությունը, հայտնում է «Գարդիան» պարբերականը։
Բարբադոսի մայրաքաղաք Բրիջթաունում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նահանգապետ Դեյմ Սանդրա Մեյսոնը երդում է տվել իբրև նորաստեղծ հանրապետության նախագահ:
Միջոցառմանը, որը համընկել է կղզու անկախության հռչակման 55-րդ տարեդարձի հետ, մասնակցել են արքայազն Չարլզը և բարբադոսցի երգչուհի Ռիհաննան (Ռոբին Ռիհաննա Ֆենտի):
Իր ելույթի ժամանակ նորընծա նախագահը 33-ամյա երգչուհուն ներկայացրել է որպես Բարբադոսի ազգային հերոս։