ԳլխավորԼուր

Թատերական ինստիտուտի ռեկտոր ընտրվեց Սառա Նալբանդյանը

Սառա Նալբանդյան

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր ռեկտոր է ընտրվել Սառա Նալբանդյանը:

19 ներկաներից 14-ը քվեարկել է Նալբանդյանի օգտին, 4-ը քվեարկել է Իսրայելյանի օգտին, 1-ը՝ բոլորին դեմ։

Սառա Նալբանդյանը եղել է բուհի պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու է, սցենարիստ և թատերագետ: Նշենք, որ ռեկտորի երկրորդ թեկնածուն Հասմիկ Իսրայելյանն էր` բանասիրական գիտությունների թեկնածու, որը 25 տարի դասավանդել է բուհում:

«Ամեն բան բավական հարթ անցավ, ոչ մի սկանդալ չեղավ, Հասմիկ Իսրայելյանը շնորհավորեց ինձ։ Ինտելիգենտ մարդկանց պարագայում այլ կերպ հնարավոր չէր։ Ինձ համար ինչ-որ չափով սպասելի էին արդյունքները, այդ էին ցույց տվել վերջերս կայացած հանդիպումս ԵԹԿՊԻ ուսանողության, դասախոսական կազմի և վարչական մասի հետ»-Usanogh.am-ի հետ զրույցում նշեց Սառա Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ 2018-ից Թատերական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը, իսկ արդեն 2019-ին նա ընտրվել էր ռեկտորի պաշտոնում: Վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրացել էր, սակայն ռեկտորի ընտրությունը տարբեր պատճառներով հետաձգվում էր: