Ֆրանսիայիում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը օլիմպիական խաղերում օղակների վարժության որակավորման փուլում 14.733 միավորով զբաղեցրեց 5–րդ հորիզոնականը։
Եզրափակիչ անցնելու նրա շանսերը մեծ են։
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։
Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ներկայացված է 15 ներկայացուցիչներով` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, ատլետ Երվանդ Մկրտչյանը: