ԳլխավորԼուր

Հայտնի է 9-րդ ու 12-րդ դասարաններում վերաքննությունների ժամանակացույցը

Քննություն

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով տվյալ առարկաների թեստերը ԳԹԿ www.atc.am կայքում կտեղադրվեն վերաքննության օրերին: Ժամը 10:00-ին կայանալիք առարկայի թեստը կտեղադրվի ժամը 09:30-ին, իսկ ժամը 13:00-ին կայանալիք առարկայի թեստը՝ 12:30-ին: Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները:

Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով.

Օգոստոսի 20

Ժամը 10:00

  • 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»
  • 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»

Ժամը 13:00 

  • 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու»
  • 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և գրականություն»

Օգոստոսի 21

Ժամը 10:00

  • 9-րդ դասարան՝ «Բնագիտություն»
  • 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»

Ժամը 13:00

9-րդ դասարան՝ Էսսե

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews