ԳլխավորԼուր

Վերջին զանգի միջոցառման մասնակից 43 մեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Այսօր` ժամը 13-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառման մասնակից 43 տրանսպորտային միջոց, որոնցից 40-ի ղեկին եղել են անչափահասներ: Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է անվտանգության նկատառումներով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:

Հիշեցնենք՝ այսօր (որոշ դպրոցներում՝ վաղը) Հայաստանի Հանրապետությունում հիմնական դպրոցը ավարտում են շուրջ 35300, իսկ 12–րդ դասարանը` շուրջ 19900, Արցախում՝ 1141 աշակերտներ։