Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԼուրԿրթություն

Համալսարանների 2026 թ. համաշխարհային վարկանիշն ըստ առարկաների

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

Ասիայի համալսարանները շարունակում են բարելավել իրենց STEM դիրքերը Times Higher Education World University Rankings-ի 2026 թվականի վարկանիշում և ներկայումս գերազանցում են իրենց եվրոպական և հյուսիսամերիկյան մրցակիցներին։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT), ինչպես նախորդ տարի, գլխավորել է արվեստի և հումանիտար գիտությունների, բիզնեսի և տնտեսագիտության, ինչպես նաև սոցիալական գիտությունների վարկանիշային աղյուսակը: Սթենֆորդի համալսարանը զբաղեցնում է առաջին տեղը կրթության և իրավունքի ոլորտում, Հարվարդի համալսարանը՝ ճարտարագիտության և կյանքի գիտությունների ոլորտում, իսկ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը՝ ֆիզիկական գիտությունների ոլորտում:

11 առարկայական աղյուսակներից մյուս երեքը գլխավորել են բրիտանական բուհերը։ Օքսֆորդի համալսարանը առաջատար է համակարգչային գիտության, բժշկության և առողջապահության ոլորտում, իսկ Քեմբրիջի համալսարանը հոգեբանության ոլորտում առաջ է անցել Սթենֆորդի համալսարանից: Միայն Հարվարդի, Սթենֆորդի և Քեմբրիջի համալսարանները լավագույն 10-յակում են բոլոր 11 առարկայական վարկանիշներում:

Չինաստանում համալսարանների 31%- ը բարելավել է իր որակավորումը արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտում, 38%- ը՝ կրթության և 80%-ը՝ իրավունքի ոլորտում: Հարավային Կորեայում 42%- ը որակավորվել է կրթության ոլորտում, Իսկ Ճապոնիայում՝ 55%-ը արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտում:

Ըստ առարկաների աշխարհի լավագույն բուհերի տասնյակը

  • Արվեստ և հումանիտար գիտություններ— Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (ԱՄՆ)
  • Բիզնես և տնտեսագիտություն— Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (ԱՄՆ)
  • Բժշկություն և առողջապահություն— Օքսֆորդի համալսարան (Մեծ Բրիտանիա)
  • Համակարգչային գիտություններ— Օքսֆորդի համալսարան (Մեծ Բրիտանիա)
  • Կրթություն— Ստենֆորդի համալսարան (ԱՄՆ)
  • Ճարտարագիտություն— Հարվարդի համալսարան (ԱՄՆ)
  • Իրավագիտություն— Սթենֆորդի համալսարան (ԱՄՆ)
  • Կենսաբանական գիտություններ— Հարվարդի համալսարան (ԱՄՆ)
  • Ֆիզիկական գիտություններ— Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (ԱՄՆ)
  • Հոգեբանություն— Քեմբրիջի համալսարան (Մեծ Բրիտանիա)
  • Հասարակական գիտություններ—  Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (ԱՄՆ)

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews