Լուր

Երևանում փողոցներ են փակվում․ ցուցարարարներին կոչ արվեց գործադուլ և դասադուլ իրականացնել

Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը քաղաքացիներին կոր աչեց հրապարակից երթով շարժվել տարբեր ուղղություններով։

Քաղաքացիների մի մասը շարժվելու է դեպի Արշակունյաց պողոտա, մի մասը դեպի քաղաքապետարան, մյուս մասը Մաշտոցի պողոտա: Թևանյանը հորդորեց լայվ մտնել և մարդկանց հրավիրել քայլերթի։

Հրապարակում ելույթ ունենալիս Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ վաղվանից հայտարարվում է դասադուլ և գործադուլ։ Առավոտյան ժամը 7։30-ից պետք է սկսել անհնազանդության ակցիաներ և փողոցներ փակել»,– ասաց Թևանյանը։