Լուր

Կառավարությունը Վանաձորի համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Ռ. Սահակյանին

Կառավարությունը հաստատեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Ռուստամ Ռաֆիկի Սահակյանի ընտրության արդյունքները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2020 թվականի մարտի 1-ին կայացել է Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակել են խորհրդի բոլոր՝ 24 անդամները:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում քվեները 4  թեկնածուների միջև բաշխվել են հետևյալ կերպ՝ Ռուբիկ Դալլաքյան՝ 1 կողմ , Ստեփան Ստեփանյանց՝ 1 կողմ, Ռուստամ Սահակյան՝ 15 կողմ,  Զարուհի Վարդանյան՝  6 կողմ, բոլորին դեմ՝ 1:

Ռեկտորն ընտրվել է 5 տարի ժամկետով։

Comment here