ԳլխավորԼուր

«Նման խայտառակ արարքից տուժում են միայն ուսանողները». վարչապետի խորհրդական

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՊՏՀ «մանկավարժների» քայլը անընդունելի է։

Կրթությունը երբեք չպետք է խաթարվի որևէ վարչական, քաղաքական կամ այլ գործընթացի հետևանքով։ Որակյալ կրթություն տալը մանկավարժի առաքելությունն է, որը չպետք է կախված լինի բուհի կամ երկրի ղեկավարությունից։

Նման խայտառակ արարքից տուժում են միայն ուսանողները, ՀՊՏՀ խորհրդի առաջիկա նիստում պատրաստվում եմ քննարկման առարկա դարձնել այս խնդիրը։

Ամեն դեպքում, կոչ եմ անում դասախոսներին, ցուցաբերել խոհեմություն՝ գիտակցելով, որ իրենց կոչումը սերունդներ կրթելն է՝ անցյալում, ներկայում և ապագայում»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ձեւավորված կազմկոմիտեն տեղեկացրել էր, որ դասապրոցեսն ընդհատվում է եւ չի վերսկսվի, մինչեւ հուլիսի 17-ին օրինական ընտրված ռեկտորը չնշանակվի այդ պաշտոնում։

Comment here