ԳլխավորԼուր

Մահացած զինվորներից մեկը սովորում էր ԵՊՀ-ում. News.am

Մարտական հենակետում այսօր՝ օգոստոսի 19-ի գիշերը, հրազենային վիրավորումից մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Գոռ Սահակյանը Դիլիջան քաղաքից էր, տեղեկացնում է news.am-ը։ Գոռը 2021 թվականի ձմռանն էր զորակոչվել բանակ։

Նա նախորդ տարի ընդունվել էր Երեւանի պետական համալսարան։ Անվճար սովորում էր Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի «Հանրային կառավարում» բաժնում, ուներ մեկ ավագ եղբայր։

Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002 թվականի ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թվականի ծնված Լեւոն Ռաֆաելի Հարությունյանի եւ 2002 թվականի ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։

Comment here