Երեւանում դեկտեմբերի 24-ին կայացել է «Միսս Հայաստան-2021» ազգային գեղեցկության մրցույթը, որի հաղթող է դարձել 20-ամյա Սոնա Դավթյանը: Հաղթողն ընտրվել է նախապես հայտարարված քվեարկության եւ ժյուրիի գնահատականի արդյունքում:
Սոնա Դավթյանը մրցույթում ներկայացնում էր Սյունիքի մարզը: Նա ծնունդով Գորիսից է, սովորում է Երեւանի պետական համալսարանի եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի իտալերենի եւ անգլերենի բաժնում:
Այս տարի մրցույթին մասնակցում էր 24 աղջիկ:
«Միսս Հայասատան» մրցույթը պետք է տեղի ունենար դեռեւս 2020 թ-ին, սական կորոնավիրուսով ու պատերազմով պայմանավորված՝ հետաձգվել էր: