Կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների մուտքը հանրային վայրեր արգելող որոշման նախագիծն արդեն մշակվել է ու այս պահին գտնվում է արդարադատության նախարարությունում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երբ վերջնական եզրակացությունն ունենանք, արդեն կհրապարակենք, ու ի վերջո կմտնի նաև այդ պահանջը, որը վերաբերելու է հանրային սննդի վայրերին, մշակութային կենտրոններին։ Մոլերն ու խանութները (թե՛ սննդի, թե՛ այլ) այս պահին նման պահանջ չեն ունենալու»,– ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ նախապես հայտարարվում էր, որ սահմանափակումները կկիրառվեն 2022թ–ի հունվարի 1-ից։