Ներկայացնում ենք ռուս գրող Լև Տոլստոյի (9 սեպտեմբերի (28 օգոստոսի), 1828 – 7 (20) նոյեմբերի, 1910) մտքերից։
***
• Երբ քեզ մատնում են, դա նույնն է, ինչ եթե ձեռքերդ կոտրեն։ Ներել կարելի է, սակայն ողջագուրվել՝ այլևս երբեք։
• Բոլոր երջանիկ ընտանիքները նման են միմյանց, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի։
• Ինչի՛ համար են հանդերձյալ աշխարհի մասին եղած այս բոլոր սարսափելի ու փքուն խոսքերը, երբ կարելի է այս աշխարհում էլ ապրել շատ ուրախ:
• Իշխանության ուժը պահպանվում է ազգի տգիտության շնորհիվ։ Իշխանությունը գիտի դա ու այդ պատճառով էլ միշտ կպայքարի լուսավորչության դեմ։
• Բոլորը ծրագրեր են կազմում, սակայն ոչ ոք չգիտե, թե արդյոք մինչև երեկո կձգի։
• Յուրաքանչյուր մարդ ցանկանում է փոխել մարդկությանը, սակայն ոչ ոք չի մտածում ինքն իրեն փոխելու մասին։
• Ոչ ոք գոհ չէ իր դրությունից, բայց ամեն ոք գոհ է իր խելքից:
• Թող յուրաքանչյուր ոք մաքրի իր տան առաջ։ Եթե ամեն մեկն այդպես վարվի, ողջ փողոցը մաքուր կլինի։
• Առանց սիրո ապրելն ավելի հեշտ է, սակայն անիմաստ։
• Աշխարհն առաջ է շարժվում նրանց շնորհիվ, ովքեր տառապում են։
• Նա զգում էր իրեն այնպես, ինչպես ինքը կար, և չէր ուզում լինել ուրիշ: Նա այժմ միայն ուզում էր լինել ավելի լավ, քան առաջ էր:
• Չկա այնպիսի սրիկա, ով չկարողանա գտնել իրենից ավելի վատ սրիկաների ու ով դրանից ելնելով՝ չկարողանա հպարտանալու առիթ գտնել ու ինքնավստահ լինել։
• Պետք է այնպես ապրել, որ չվախենաս մահից և չցանկանաս մեռնել:
• Որտեղ սեր, այնտեղ էլ Աստված։
• Ես խորապես համոզված եմ, որ խենթերն են աշխարհը կառավարում։