ՀՀ և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ՝ հոկտեմբերի 8-ին Աշխաբադում կայացել է հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններին նվիրված համերգ՝ Թուրքմենստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և թուրքմեն կատարողների մասնակցությամբ։
Տեղեկությունը հայտնում են Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը։
Համերգին ներկա են գտնվել Թուրքմենստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ, Առնո Բաբաջանյանի արվեստի բազմաթիվ երկրպագուներ։