Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) Եղեռնի 105-րդ տարելիցին զոհերի հիշատակին կատարում է նվիրել:
Նվագախումբը «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ կատարում է Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը»:
Այս կատարմամբ նվագախումբը միանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արշավին եւ հիշատակի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին 1915-23 թթ.։
Հիշում ենք և պահանջում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։