Գորնո-Ալթայսկում ուսանողը հրդեհել է տեղի էլեկտրակայանը, մարտի 26-ին հայտնել է «База»-ն։ Թիվ 19 էլեկտրական ենթակայանը հրդեհվել է մարտի 20-ին։
Նշվում է, որ անհայտ անձը հրդեհել է տրանսֆորմատորներից մեկի էլեկտրական վահանակը: Հրդեհը մարվել է, բայց մինչ վերանորոգման աշխատանքներն ընթանում էին, վեց ժամով առանց լույսի է մնացել 56 բազմաբնակարան շենք եւ 1700 մասնավոր շինություն։
Հրկիզման մեջ կասկածվողը տեղի մանկավարժական քոլեջի 23-ամյա ուսանող է։ Նա հայտարարել է, որ գործել է ցուցումով խարդախների ցուցումով. Ըստ նրա, դեպքից առաջ երիտասարդին համոզել են 200 հազար ռուբլու վարկ վերցնել եւ գումարը փոխանցել չարագործների հաշիվներին։ Դրանից հետո խոստացել են վերադարձնել գումարը, եթե ուսանողը հրկիզի էլեկտրակայանը: Նշվում է, որ երիտասարդը ձերբակալվել է:
Հարուցվել է քրեական գործ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



