ԳլխավորԼուր

Համլետ Մանուկյանը՝ Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի (Ունիվերսիադա) չեմպիոն, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։

Ֆեդերացիան հրապարակել է նժույգթափեր վարժությունում 18-ամյա մարմնամարզիկի ելույթի տեսանյութը։

Նշենք, որ Համաշխարհային համալսարանական ամառային խաղերն անցկացվում են Գերմանիայում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews