ԳլխավորԼուր

Պերճ Զեյթունցյանի «Մի նայիր հայելուն» ներկայացումը բեմադրվել է աշակերտների մասնակցությամբ

Պերճ Զեյթունցյանի «Մի նայիր հայելուն» ներկայացումը բեմադրվել է աշակերտների մասնակցությամբ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում հետևել է Պերճ Զեյթունցյանի «Մի նայիր հայելուն» ներկայացմանը, որը բեմադրվել է Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի հետ համագործակցությամբ և դպրոցի աշակերտների դերակատարմամբ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով է ներկաներին, կարևորել է բուհ-դպրոց համագործակցությունը. «Շատ ուրախ եմ այս համագործակցության արդյունքները տեսնելու համար, ինչը հատկապես կարևոր է դպրոց-բուհ կապը ձևավորելու և ամրապնդելու տեսանկյունից: Սա նաև հրաշալի հնարավորություն է մասնագիտական կողմնորոշման համար, քանի որ երեխաները սկսում են պատկերացնել մասնագիտությունների ուղղությունները՝ իրենց նախասիրություններին և կարողություններին համապատասխան: Այսօրինակ միջոցառումները կարևոր են երեխաների համար՝ նաև մշակույթին ավելի մոտիկից առնչվելու, ստեղծագործելու, ինքնադրսևորվելու առումով: Բեմականացումը փաստում է, որ մեր երեխաներն ամեն ինչ կարող են, պարզապես նրանց պետք է տալ թռիչքի հնարավորություն»:

Նշենք, որ 2024-2025 թթ. ԿԳՄՍ նախարարության հայտարարած մշակութային տարվա շրջանակում Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի և Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի միջև կնքվել է համագործակցության հուշագիր մշակութային կրթության և թատերարվեստի զարգացման նպատակով:

Միջոցառմանը հետևել են նաև Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews