ԳլխավորԼուր

Պետական 13 բուհում 37 մասնագիտությամբ այս տարի առաջինկուրսեցի չկա

Լսարան ՀՊՏՀ-ում

2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական և ոչ պետական բուհերում կսովորի շուրջ 11 հազար առաջինկուրսեցի։

Անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը։ Բժշկականի «ստոմատոլոգիա», ԵՊՀ–ի «տնտեսագիտություն» և «իրավագիտություն» մասնագիտություններում 1 տեղի համար 3 դիմորդ է մրցել՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

«Ամենամեծ մրցույթը գրանցվել է Երևանի պետական բժշկական համալսարանում, որտեղ 3 դիմորդ պայքարել է 1 տեղի համար։ 7 անվճար և 100 վճարովի տեղի համար պայքարում էր 318 դիմորդ Հաջորդը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն է»։

Ընդունելության քննությունների հիմնական և լրացուցիչ փուլերից հետո չի համալրվել բուհական տեղերի շուրջ 14 %–ը։ Թափուր է մնացել շուրջ 3․000 տեղ, որոնցից 140-ը՝ անվճար։ Այս առումով առաջատարը դարձյալ Ագրարային համալսարանն է։ Բայց կան նաև ռազմավարական ու արդյունաբերական նշանակություն ունեցող ոլորտներ, որոնք դիմորդներ չեն ունեցել․

«Պետական 13 բուհում և մասնաճյուղում 37 մասնագիտությամբ երկու փուլերից հետո առաջին կուրսեցի չկա։ Օրինակ՝ Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի մետալուրգիան, որտեղ արդյունաբերական հսկաներ կան, ուսանող չունի։ Իսկ 11 բուհերի 33 մասնագիտություններով ընդունվել է ընդամենը մեկական ուսանող»։

Ամբողջությամբ՝ այստեղ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews