Ռիգայում ընթացող 2026 թվականի աշխարհի առաջնությանը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ վորքաութ (workout) մարզաձևի աշխարհի բացարձակ չեմպիոն է դարձել 17-ամյա Էդգար Պապոյանը Freestyle կատեգորիայի միջին քաշային կարգում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Street Workout մարզաձևի ֆեդերացիան։
Աշխարհի առաջնությանը մասնակցում են 50 երկրից ավելի քանը 170 ատլետներ։
Նշենք, որ աշխարհի առաջնությանը Հայաստանն ունի երկու մասնակից` Էդգար Պապոյանը և Հակոբ Ծատուրյանը։
Էդգարը մասնակցել է Freestyle կատեգորիայում միջին քաշային կարգում, իսկ Հակոբ Ծատուրյանը կմասնակցի ուժային Workout–ի ծանր քաշային կարգում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



