Սամվել Տերտերյանը (77 կգ) հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նախմատովին ու դարձավ հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 տարեկանների ԱԱ չեմպիոն։
Իսկ Յուրիկ Պետրոսյանը (87 կգ) դարձավ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Եզրափակիչում հայ մարզիկը պարտվեց ճապոնացի Թայզո Յոշիդային:
Առաջնությունն անցկացվում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օգոստոսի 16-19-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

