ԳլխավորԼուր

Հայ պատանի շախմատիստը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հայ պատանի շախմատիստը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած «Titled Tuesday» առցանց մրցաշարում հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող (2823) Մագնուս Կարլսենին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Առցանց մրցաշարը կազմակերպվում է բացառապես ՖԻԴԵ-ի կոչումներ ունեցողների համար: Այն բաղկացած է 11 տուրից, իսկ յուրաքանչյուր պարտիայի համար խաղացողը ստանում է 5 րոպե ժամանակ։

Ավելի վաղ՝ հունիսին, Չինաստանի Հոնկոնգ քաղաքում ընթացող 2026 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանն էր հաղթել աշխարհի հնգակի չեմպիոն, աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Կարլսենին։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews