ԳլխավորԼուր

Հարվարդը 53 մլն դոլար կվճարի դոնորների հարազատներին՝ նրանց աճյունները վաճառելու համար

Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցը

Հարվարդի համալսարանը 53 մլն դոլար կվճարի կոլեկտիվ հայցի կարգավորման շրջանակներում, որը ներկայացվել է այն մարդկանց ընտանիքների կողմից, որոնց աճյուններն առևանգվել և վաճառվել են բժշկական դպրոցի նախկին աշխատակցի կողմից:

Այս մասին հայտնում է Harvard Magazine-ը ՝ հղում անելով կողմերի միջև կնքված համաձայնագրին։

Հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ 2023 թվականին Հարվարդի բժշկական դպրոցի դիահերձարանի նախկին մենեջեր Սեդրիկ Լոջին մեղադրանք է առաջադրվել գիտական և կրթական նպատակներով համալսարանին հանձնված մարմինների օրգանները գողանալու համար: 2018-ից 2022 թվականներին նա դրանք գողացել և դրանք առցանց վաճառել է ամբողջ երկրում: Անցյալ տարվա դեկտեմբերին Լոջը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, նրա կինը նույնպես դատապարտվել էր մեղսակցության համար։

53 մլն դոլար գումարը կբաշխվի հայցվորների երկու խմբերի միջև։ Դոնորների հարազատները, որոնց մարմինները Հարվարդի դիահերձարան են հանձնվել 2018-2023 թվականներին, կստանան 52,5 մլն դոլար: Եվս 500 հազար դոլար նախատեսված է այն մարդկանց ընտանիքների համար, որոնց աճյուններն այնտեղ են հայտնվել 2003-2017 թվականներին: Գումարների տարբերությունը պայմանավորված է նրանով, որ հետաքննության տվյալներով ՝ Լոջի  հանցավոր գործունեությունը սկսվել է միայն 2018 թվականին։

Հայցվորների փաստաբանները գործն անվանել են էթիկայի վերահսկողության համակարգային ձախողման օրինակ: Համալսարանի ղեկավարությունը նախկին աշխատակցի գործողությունները համարել է բարոյապես դատապարտելի, որը չի համապատասխանում անատոմիական նվիրատվությունների հետ վարվելու չափանիշներին:

Համաձայնագրի շրջանակներում Հարվարդը նաև պարտավորվել է վեբինար անցկացնել տուժած ընտանիքների համար և ամեն տարի առնվազն 20 հազար դոլար հատկացնել բժշկական ուսանողների կրթաթոշակին՝ ի պատիվ դոնորների, սկսած 2027-2028 ուսումնական տարվանից: Բացի այդ, փոփոխություններ են կատարվել անատոմիական նվիրատվությունների ծրագրում. ուժեղացվել է հսկողությունը, բարելավվել են հետևման ընթացակարգերը և վերանայվել են անվտանգության միջոցառումները:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews