Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԼուրԿրթություն

Աշխարհի 2027 թ. լավագույն համալսարաններն ըստ World University Rankings-ի

Օքսֆորդի համալսարան

Times Higher Education World University Rankings-ը հրապարակել է 2027 թվականի վարկանիշը: Աշխարհի լավագույն համալսարանների ցանկը, որին վստահում են ուսանողները, գիտնականները, կառավարությունները և ոլորտի փորձագետները, ներառում է 2297 ուսումնական հաստատություն 118 երկրներից և տարածաշրջաններից:

Եվ այսպես.

  • Օքսֆորդի համալսարանը 11-րդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը
  • Չինաստանի Սինխուա (Tsinghua) համալսարանը բարձրացել է 11-րդ տեղը ՝ գերազանցելով շվեյցարական ETH Zurich-ին
  • Ասիան առաջին անգամ առաջ է անցել մայրցամաքային Եվրոպայից Սինգապուրի ազգային համալսարանը (NUS) լավագույն 15-յակում է
  • Ասիական երեք համալսարաններ առաջին անգամ ընդգրկվել են աշխարհի լավագույն 15 համալսարաններում

Առաջին տեղում 97.9 միավորով Օքսֆորդի համալսարանն է (Մեծ Բրիտանիա), երկրորդ տեղում՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը  (97.8), երրորդ ու չորրորդ տեղերը 97 միավորով կիսում են Փրինսթոնի ու Սթենֆորդի համալսարանները (ԱՄՆ)։

Առաջին տասնյակում են նաև Քեմբրիջի համալսարանը (Մեծ Բրիտանիա, 96.9), Հարվարդի համալսարանը (ԱՄՆ, 96.7), Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ, 96.5), Լոնդոնի արքայական քոլեջը (Մեծ Բրիտանիա, 95.2), Կալիֆոռնիայի Բերկլիի ու Եյլի համալսարանները (ԱՄՆ) 94.3 միավորով կիսում են 9-րդ ու 10-րդ հորիզոնականները։

Չինական Սինխուա ու Պեկինի համալսարանները 11-րդ ու 13-րդ տեղերում են համապատասխանաբար 93.9 ու 92.8 միավորներով։ 12-րդ տեղում շվեյցարական Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցն է (ETH Zurich, Շվեյցարիա, 93.6)։

Հայաստանի բուհեր

2027 թ. վարկանիշային ցանկում 2001+ հորիզոնականից հետո ներառված են ՀՀ 2 բուհ՝ Երևանի պետական համալսարանն ու Հայաստանի եվրոպական համալսարանը։

Հայաստանի հարևան երկրներ

Ադրբեջանի 14 բուհ ընդգրկված է 701-800-ից 2001+ հորիզոնականներում, Վրաստանից՝ 1401-2001+ հորիզոնականներում՝ 8 բուհ, Իրանից՝ 89 բուհ (401-ից 2001+), 142 բուհ Թուրքիայից (326-ից 2001+)։

Լուսանկարում՝ Օքսֆորդի համալսարանի գրադարանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews