Ֆրանսիայում շուրջ 500 դպրոց ամբողջությամբ կամ մասնակիորեն փակվել է աշակերտների բողոքի ակցիաների պատճառով, հայտնում է BFMTV-ն։
Անցած շաբաթվա ընթացքում հրկիզվել կամ թալանվել է 24 ուսումնական հաստատություն։ Անկարգությունների ընթացքում տուժել է ուսումնական հաստատությունների 78 աշխատակից։
Ավագ դպրոցի աշակերտները բողոքում էին այդ թվում ուսուցիչների պակասից ու լեփլեցուն դասասենյակներից։ Ակցիաները անկարգությունների ու իրավապահների հետ բախումների պատճառ են դարձել։ Ձերբակալվել է մոտ 5 հազար մարդ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


