Հայաստանի դպրոցականները կարող են մեկ տարի սովորել ԱՄՆ-ում։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել.
«Ցանկանո՞ւմ եք ծանոթանալ ԱՄՆ-ի ավագ դպրոցի կյանքին։ Շտապեք դիմել «Ապագա առաջնորդների- FLEX» ծրագրին, որի հայտերի ընդունումն 2027-28 ուստարվա համար արդեն մեկնարկել է։
Ամբողջությամբ ֆինանսավորվող այս փոխանակման ծրագիրը դպրոցականներին հնարավորություն է տալիս մեկ տարի սովորել ամերիկյան ավագ դպրոցում, անմիջականորեն ծանոթանալ ամերիկյան մշակույթին և ձեռք բերել նոր ընկերներ։
Ո՞վ կարող է դիմել։ Դպրոցականներ Հայաստանից, որոնք
- ծնվել են 2009 թ. հուլիսի 15-ից մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, և
- ներկայումս սովորում են 9–11-րդ դասարաններում կամ քոլեջի 1–3-րդ կուրսերում (համարժեք 9–11-րդ դասարաններին)։
Քոլեջի ավարտական կուրսի ուսանողները չեն կարող դիմել։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս․թ․ հոկտեմբերի 22-ն է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



