Նոբելյան կոմիտեն այսօր հայտնել է քիմիայի բնագավառում մրցանակակիրների անունները՝ ֆրանսիացի և ճապոնացի քիմիկոսներ Հենրի Կագանն ու Կենսո Սոային։
Գիտնականները մրցանակը ստացել են օրգանական սինթեզի ոլորտում իրենց բացահայտման համար։
Նոբելյան մրցանակ շնորհելու որոշումը կայացնում է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։
Անցյալ տարի քիմիայի ոլորտում մրցանակ էին ստացել Սուսումու Կիտագավան, Ռիչարդ Ռոբսոնը և Օմար Յագին` մետաղաօրգանական շրջանակների ստեղծման համար։
Նշենք, որ Նոբելյան կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր բժշկության և ֆիզիկայի ոլորտի դափնեկիրների անունները։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


