ԳլխավորԼուր

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն՝ շրջանցելով թուրք մրցակցին

Ծանրորդ Էմմա Պողոսյան

Հայաստանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճում Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Երիտասարդների 86 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` հաջորդաբար բարձրացնելով 100 կգ, 103 կգ, 105 կգ: Այս վարժությունում Պողոսյանը երրորդն էր: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 131 կգ ու 136 կգ` սահմանելով Եվրոպայի ռեկորդ: Այս ձևում նա առաջինն էր:

Երկամարտի 241 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:

Հավելենք, որ Թուրքիան ներկայացնող Քան Բուսրան գրավեց երկրորդ տեղը (239 կգ)։

Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը, Գառնիկ Չոլակյանը, Տիգրան Կարապետյանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews