ԳլխավորԼուր

Ֆրանկոֆոնիայի օրերը հասան նաև ԵՊԿ

Տավիղահար Մերեդեթ Մովսիսյանը

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Երևանի պետական կոնսերվատորիայում։

«Ֆրանկոֆոնիայի օրերը հասան նաև կամերային երաժշտության մեր գլխավոր դահլիճ։ Երկրորդ համերգին ելույթ ունեցան ֆրանսիական նվագացանկով ներկայացած լավագույնները։

Մասնավորապես՝ Մերեդեթ Մովսիսյանի տավիղը նվագախմբի շերտեր հիշեցնող համարձակ ու զգայուն ընթերցում էր, նույնպիսի բազմազան նրբերանգներով էր արտահայտվում Սուրեն Բաբայանի դաշնամուրից հնչող կերպարը, Արա Իվանյանի սեն-սանսյան սոնատում հոբոյը երգեց ֆրանսիական երաժշտության հավասարակշիռ ու ներդաշնակ պարզությամբ։

Նորայր Մաղաքյանի ռավելյան գնչուհին «բեմ բարձրացավ» վստահ՝ վիրտուոզ մենանվագի ու խենթ պարի համադրությամբ։ Մարիամ Հովհաննիսյանի Լեյլան երգեց զգույշ ու թավ երանգների ձգտումով, երրորդ կուրսեցիներ Էլեն Բարսեղյանի ու Նարեկ Խառատյանի կատարումները իմպրեսիոնիստ Դեբյուսիի piano-ները շարժելու ցանկությամբ էին լցված․ առաջին դաշնակահարի մոտ լսելի էր՝ ջազային թաքնված տարերքի ընդգծումը, իսկ մյուսը սեփական խռովալի ժամանակի սպասումն ու տագնապն էր հաղորդում։ Մեծագույն նորարար Դեբյուսի Ռապսոդիան Էդուարդ Խորոզյանի կլառնետի կատարմամբ պարզ էր, դիպուկ և անկաշկանդ ու Ֆրանսիայի օդը շնչած վստահությամբ, չէ՞ որ նա նոր էր վերադարձել փարիզյան հյուրախաղերից։

Շարունակելի․․․»,-նշված է ԵՊԿ-ի ֆեյսբուքյան էջում։

Կիթառահար Նորայր Մաղաքյան