ԳլխավորԼուր

Վերաքննիչը Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել

Գեներալ Գրիգորի Խաչատուրով

Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին Usanogh.am-ին հայտնեց ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը, և դատախազությունն այդ որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարան։

Վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարել դատախազության միջնորդությունը։

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։