ԳլխավորԼուրԽճանկար

Ուսանողուհի Քամիլ Շրայերը՝ «Միսս Ամերիկա-2020»

«Միսս Ամերիկա-2020» մրցույթի հաղթող է ճանաչվել եւ 50 հազար դոլար դրամական մրցանակ է ստացել 24-ամյա ուսանողուհի Քամիլ Շրայերը, տեղեկացնում է Time հանդեսը։

Քամիլը «Միսս Վիրջինիա-2019» մրցույթի հաղթող է, Virginia Tech-ի բակալավրիատն է ավարտել կենսաքիմիայի եւ համակարգային կենսաբանության ծրագրի գծով, այժմ աշխատում է որպես ուսանող-դեղագործ Վիրջինիայի համագործակցության համալսարանում:

Ուսումնառության ասպարեզում ձեռքբերումներն աղջկան օգնել են նաեւ հաղթել տաղանդների մրցույթում, որի շրջանակում նա ցուցադրել է ջրածնի գերօքսիդի կատալիտիկ քայքայումը:

Ի դեպ, անցյալ տարի մրցույթի կազմակերպիչները հայտարարել էին, որ դադարելու են կանանց գնահատել բացառապես նրանց արտաքինով եւ, մասնավորապես, չեղարկել են լողազգեստներով ցուցադրությունը։

Comment here