ԳլխավորԼուր

Լույս է տեսել Պարույր Սևակի «100 բանաստեղծություն» ժողովածուն

Լույս է տեսել Պարույր Սևակի «100 բանաստեղծություն» ժողովածուն

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երեւանի գրասենյակի նախաձեռնությամբ ու Պարույր Սեւակի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ օրերս լույս է տեսել Պարույր Սևակի «100 բանաստեղծություն» ժողովածուն՝ նվիրված մեծ գրողի ծննդյան 100-ամյակին։

Գիրքը կազմել է գրողի որդին՝ գրականագետ Արմեն Ղազարյանը։ Ժողովածուի տպագրությունը հովանավորել է Համազգայինի կենտրոնական վարչությունը։

Հունվարի 17-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կայացել է գրքի շնորհանդեսը։